ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէր Արցախը խլել Հայաստանից, եթե տարիներ ի վեր հայ հանրությանը չպատրաստեին դրան

Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէր Արցախը խլել Հայաստանից, եթե տարիներ ի վեր հայ հանրությանը չպատրաստեին դրան
02.09.2024 | 13:32



Գիտե՞ք՝ ինչու կորցրեցինք Արցախը. միակ պատճառը «անկախ Արցախ» կեղծ օրակարգն էր, չխորանամ իրավաքաղաքական մանրամասնությունների մեջ, չխորանամ նույնիսկ ՀՀ Սահմանադրության ու Անկախության Հռչակագրի պարունակության մեջ, չխորանամ նույնիսկ դեկտեմբերի 1-ի որոշման մեջ, չխորանամ նույն էթնիկ պատկանելության մեջ, չխորանամ նույն անձնագրի, նույն դրամի և այլն, գիտեք ինքներդ, սրա մասին տարիներով խոսվել է, ու հալածվել են խոսողները, որպեսզի սպասվելիք կործանումից շեղողներ չլինեն:

Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէր Արցախը խլել Հայաստանից, եթե տարիներ ի վեր հայ հանրությանը չպատրաստեին դրան, եթե հայ հանրությանը չպատրաստեին պայքարելուց հրաժարվելուն, ասել է թե՝ դե դա քոնը չի, դա մեկ ամբողջություն չի, այլ պետություն է, ինչի՞ համար պայքարես:

Արցախցիներն էլ են իրենց համարել «անկախ պետության» քաղաքացի, ՀՀ մյուս մարզերի բնակիչներն էլ են այդ թունավոր խայծը կուլ տվել:

Պետական մակարդակով ընդգծել են այդ կեղծ, կործանարար, թունավոր բաժանարար թեզը, սոցիալ-կենցաղային մակարդակում գեներացրել ու հովանավորել են ներազգային ատելությունն ու պառակտումը:

Խնդրեմ, քաղեցի՞ք կեղծիքի պտուղները ու դեռ բավարարված չե՞ք:

Հիմա առավել ևս պնդեմ՝ Արցախի «անկախությունից» խոսում ու այդ թեզը պաշտպանում են կա՛մ մոլորյալները, կա՛մ անուղղելի տգետները, ազգային ինքնագիտակցությունից զուրկ ցանցառության տարրերը, կա՛մ դավաճան ստահակները:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 7043

Մեկնաբանություններ